News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում փետրվարի սկզբից կաճեն  սպառողական շատ ապրանքների եւ ծառայությունների, որոշ տեսակի դեղերի, մալուխային եւ արբանյակային հեռուստաալիքների բաժանորդագրման գները:

Ըստ «Ռոսիյսկայա գազետայի»՝ բաժանորդագրման գներն արդեն աճել են 30-100%, սակայն բանակցություններ են տարվում  սեփականատերերի հետ՝ սակագների էլ ավելի թանկցումից խուսափելու համար:  «Ռոստելեկոմից» հայտնել են, որ ինտերնետին միանալու արժեքն առաջիկայում կմնա նույնը:

Մեծածախ խանութներում արտասահմանյան ալկոհոլի մասնաբաժինը սկսել է նվազել, իսկ  ենթադրյալ գնաճը կազմելու է շուրջ 50%: Թերթը հայտնում է, որ դրա պատճառն այն է, որ մատակարարների համար ավելի ձեռնտու է դադարեցնել արտահանումը, քան ցածր գնով ակլոհոլ մատակարարել: 

Գնաճը կանդրադառնա նաեւ դեղորայքի վրա: Ըստ թերթի՝ առաջին հերթին կթանկանան  ներմուծվող միջոցները եւ ռուսական դեղերը, «որոնք կենսականորեն կարեւորների ցանկում չեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ