News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ռիշար Ֆինդիկյանի «AZNAVOUR STORY 2015» կամ «Շառլ Ազնավուրը Պրովանսում» ֆիլմը կցուցադրվի 2015թ. ապրիլի 25-ին Մարսելի պատմական Բորսայի պալատում կայանալիք ֆրանս-հայկական գրքի ազգային փառատոնի ժամանակ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների շրջանակում, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

Բացի այդ, 2015թ. փետրվարի կեսերից Ռիշար Ֆինդիկյանի եւ Ժակ Բոննադիեի հետ կներկայացվի ռադիոծրագրերի շարք՝ «AZNAVOUR STORY 2015», որը կհեռարձակվի ֆրանս-հայկական ռադիոկայաններով՝ Փարիզում, Լիոնում, Վիենում, Վալանսում, Մարսելում:

Ֆիլմի թրեյլերում կա մի փոքր դրվագ Շառլ Ազնավուրի հարցազրույցից: «Ես կողմ եմ, որպեսզի թուրք երիտասարդությունը փորձի իմանալ այն, ինչ չկա գրքերում, որոնք վերախմբագրվել են, կամ թերթերում, որոնք վերահրատարակվել են, նման բաներ անելը լավ չէ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի Անկարան, ոչ թուրքերը,  ընդունի կարեւոր որոշում, իսկական որոշում: Մեծ երկիր Թուրքիան էլ ավելի մեծ կդառնա, եթե  ընդունի կատարվածը», – ասել է նա:

Հունվարի 28-ի երեկոյան Ֆրանսիայի  հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա  ընթրիքին Շառլ Ազնավուրին հանձնվելու է ՖՀԿՀԽ մեդալ՝  հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ