News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին Սպիտակ տան մարգագետնում հայտնաբերված անօդաչու թռչող սարքը կառավարել է ԱՄՆ-ի Հետախուզության ազգային գործակալության աշխատակիցներից մեկը:

Թե ինչ կերպ է այդ սարքը է է հայտնվել նախագահի նստավայրի տարածքում, չի հաղորդվում: Գործակալությունը հաղորդում է, որ միջադեպի հետաքննություն է իրականացվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության ներկայացուցիչները նաեւ հաղորդել էին, որ անօդաչու թռչող սարքը պատկանում է ոմն պետական ծառայողի, ով կորցրել է սարքի նկատմամբ վերահսկողությունը:

Նրանց խոսքով՝ դաշնային գերատեսչությունների  աշխատակիցն մեղայականով ներկայացել է Գաղտնի ծառայություն եւ խոստովանել, որ անօդաչուն գործարկել է հանուն զվարճանքի, սակայն չի կարողացել կառավարել այն, եւ սարքը հայտնվել է Սպիտակ տան մոտ: Սահմանը հատելու ժամանակ պահակները անմիջապես նկատել են անօդաչուին եւ իսկույն տագնապ հայտարարել: Մինչեւ սարքի լիարժեք հետազոտումն ու ոչնչացումը Սպիտակ տան մուտքը վայրկենապես փակվել է: Միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը եւ դեռեւս հայտնի չէ, թե ինչու է անօդաչուի տերն այն գործարկել այդ ժամին: Այլ մանրամասներ, այդ թվում՝ անօդաչու թռող սարքը գործարկողի մասին, նույնպես չեն հաղորդվում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միջադեպի պահին բացակայել է Սպիտակ տանից: Ավելի ուշ հեռուսալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նա խոստովանել էր, որ խոսքը «լայն խնդրի» մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ