News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության եւ ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով: ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:

«Հարգելի՛ պարգեւատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու եւ հայկական բանակի օրվա կապակցությամբ:

Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի եւ հայրենանվեր ծառայության համար:

Այսօր պարգեւներ ենք հանձնում, ցավոք, նաեւ հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:

Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարեւորության մասին, դրա նշանակության եւ բարդության մասին: Բայց նաեւ խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:

Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջեւ, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր եւս նույնկերպ վարվել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ