News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հայոց բանակի կազմավորման 23-ամյակին այսօր՝ հունվարի 28-ին, մի խումբ քաղաքացիներ Ազատության հրապարակից քայլերթով հասան «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ դրեցին հերոսների շիրիմներին (ֆոտոռեպորտաժ

Երթի մասնակիցները, որոնց մեջ կային նաեւ մանուկներ եւ դպրոցականներ, դեպի «Եռաբլուր» պանթեոն քայլեցին եռագույնը ձեռքերին, հայրենասիրական երգեր երգելով։

«Այսպես մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ու հիշում մեր զոհված ազատամարտիկներին եւ այն ազատամարտիկներին, որոնք պահպանում են մեր դիրքերը: Նաեւ ուզում ենք ցույց տալ, որ եթե պատերազմական գործողություններ սկսվեն, մենք պատրաստ ենք գնալ եւ կռվել ճակատում»,- լրագրողներին ասաց երթի կազմակերպիչներից Հայկ Ավետիսյանը:

Երթի մասնակիցներից Գեւորգ Սարգսյանն իր 6-ամյա որդու հետ էր եկել երթին։ Ինչպես ինքը նշեց՝ ցանկանում է որդին փոքր տարիքից ճանաչի իր հայրենիքը, բանակը, զինվորներին եւ  ազգի հերոսներին:

Տպել
Ամենաշատ