News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հետագա պառակտումը թույլ չտալու նպատակով սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի վերջինս պահպանի իր արտադաշինքային կարգավիճակը: Այդ մասին ասվում է սերբական «Հորիզոններ» թերթի հունվարյան համարում հրապարակված «Ռուսաստանի առաջնահերթությունները Եվրոպայում եւ աշխարհում» հոդվածում գրել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք բազմաթիվ անգամներ ամենատարբեր հարթակներում նախազգուշացրել ենք, որ միաչափ արտաքին քաղաքականության ուղղություն (արեւելք կամ արեւմուտք) որդեգրելու Կիեւի փորձերը դեռեւս փխրուն ուկրաինական պետականության համար հղի են ամենալուրջ հետեւանքներով: Մեզ չլսեցին եւ Արեւմուտքի կողմից սատարվող պետական հեղաշրջման ու իշխանության զավթման արդյունքում Ուկրաինան կանգնեց պառակտման եզրին», - գրել է ռուս արտգորխծնախարարը: Նրա խոսքով՝ այդ պայմաններում «Ղրիմի բնակչության ազատ կամքի արտահայտումը ընդամենը արձագանք էր ուլտրանացիոնալիստների գործողություններին, ովքեր ուկրաինական հասարակության կոնսոլիդացման շահերից բխող աշխատանքի փոխարեն  երկիրը հրեցին քաղաքացիական պատերազմի անդունդ»:

«Չնայած իրավիճակի ողջ դժվարությանը՝ համոզված ենք, որ Ուկրաինայում խաղաղության եւ համաձայնության ձեռքբերումը լիովին իրական առաջադրանք է: Հաջողության կարեւորագույն բաղադրիչը ընդգրկուն ազգային երկխոսությունն է, ինչպես եւ դա նախատեսված է 2014թ. ապրիլին Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստրագրված Ժնեւի հռչակագրով», -ընդգծել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

 «Ուկրաինայի հետագա պառակտումը թույլ չտալու նպատակով սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի վերջինս պահպանի իր արտադաշինքային կարգավիճակը», - համոզված է Լավրովը:

«Ընդ որում անհրաժեշտ է գիտակցել, որ միակողմանի պատժամիջոցների ճանապարհով Ռուսաստանին ճնշելու փորձերը, որոնց կիրառումը անօրինական է եւ դատապարտված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումներով, մեզ չեն ստիպի հրաժարվել այն ամենից, ինչ մենք համարում են ճիշտ եւ արդարացի», - հայտարարել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ