News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ծրագիր ունի սահմանին լարվածությունը շարունակել մինչեւ ապրիլի 24-ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը։

«Ադրբեջանը հույս ունի երկարատեւ լարվածություն ստեղծել, իբրեւ թե Հայաստանը պետք է թուլանա։ Բայց ի տարբերություն իրենց՝ մենք մոնոլիտ ենք, միասնական ազգ ենք եւ կպաշտպանենք մեր հայրենիքը»,- ասաց Տեր-Թադեւոսյանը։

Արկադի Տեր-Թադեւոսյանը վերհիշեց նաեւ Արցախյան ազատամարտի տարիները՝ հիշեցնելով, որ այդ հերոսական պայքարը հնարավոր դարձրեց Արցախի անկախության եւ պետականության հռչակումը։

«Երբ եկա Հայաստան, որպեսզի գլխավորեմ ձեւավորված զորքերը, ես այդ մարդկանց չէի հասկանում, ինչու՞, որովհետեւ զենք չկար, տասը հոգու համար երեք-չորս որսորդական հրացան էր, եւ պետք է կռվեին այն ժամանակ Ադրբեջանի խորհրդային բանակի դեմ։ Հիմա Ադրբեջանում ասում են՝ ռուսական բանակը օգնել է հայերին։ Նրանք չեն օգնել մեզ, այն հերոսական գենը, որը մենք ունենք, հրաշքներ էր գործում կռվի դաշտում։ Տղաները պատրաստ էին մեռնել՝ պաշտպանելով մեր հայրենիքը, իսկ ես որպես հրամանատար երջանիկ մարդ էի, որ մարդը գալիս է, եւ պետք չէ նրան ստիպել կռվի գնալ։ Մենք կամ պետք է մեռնեինք, կամ ողջ մնայինք։ Այդ հերոսական փուլը մենք անցանք, հաղթանակ գրանցեցինք։ Եվ հասանք անկախության եւ պետականություն ձեռք բերեցինք, որոնք պետք է պահպանենք»,-ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ