Պետերբուգի 6-ր դասարանի աղջիկը ինքնասպան է եղել պոռնո դիտելու արգելքի պատճառով: Հայտնաբերելով, որ իրենց աղջիկն այցելում է պոռնոկայքեր, ծնողների վեճել են նրա հետ, որից հետո աշակերտուհին ցատ է նետվել 14-րդ հարկի պատուհանից:
Արդեն մահվանից հետո դեռահասի ծնողները ստուգել են իրենց աղջկա բջջային հեռախոսը եւ աղջկա ընկերների կողմից ուղարկված բազմաթիվ անպարկեշտ հաղորդագրություններ գտել, հայտնում է LifeNews-ը:
Նշվում է, որ աշակերտուհին դաստիարակվել է լիարժեք եւ բարեկեցիկ ընտանիքում եւ երբեք չի հայտնվել ոստիկանության եւ խնամակալության տեսադաշտում:
Ինքնասպանության փաստով ստուգումներ են իրականացվում: Իրավապահ մարմինների աշխատակիցը չի բացառել «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով քրեական գործի հարուցման հնարավորությունները: