News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքի քաղաքապետ Ջեք Հաջինյանը միաձայն ընտրվել է Ալամեդա միջանցքի արեւելյան մասի շինարարության վարչության տնօրենների խորհրդի նախագահ, գրում է «Asbarez»-ը:

Յոթ անդամից բաղկացած խորհուրդը վերահսկում է ստորգետնյա անցումների, կամուրջների եւ Լոս Անջելեսի արեւելյան հատվածի երկաթուղային վտանգավոր հատվածների անվտանգությունը բարելավող այլ կառույցների շինարարության ծրագիրը: Ծրագրի արժեքն է 1,7 մլրդ դոլար: 

«Ես բարձր եմ գնահատում իմ գործընկերների վստահությունը եւ անհամբեր սպասում ակտիվ աշխատանքին», – ասել է Հաջինյանը:
Նշենք, որ Ջեք Հաջինյանը Մոնտեբելոյի քաղխորհրդում ընտրվել է 2011 թ., նա  Ալամեդայի արեւելյան հատվածի միջանցքի  շինարարության վարչության տնօրենների խորհրդում նշանակվել է 2012 թ.: Իսկ 2014 թ. նոյեմբերին զբաղեցրել է Մոնտեբելոյի քաղաքապետի պաշտոնը՝ դառնալով այդ պաշտոնում առաջին ամերիկահայը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ