News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հրեական համայնքը հայտարարություն է տարածել:

«Հրեաների մեկ-երրորդի կործանման եւ այլ ազգությունների ներկայացուցիչներից անթիվ զոհերի հանգեցրած Հոլոքոստը բոլոր ազգերի համար ընդմիշտ ծառայելու է որպես նախազգուշացում այն վտանգներից, որոնք իրենց մեջ պարունակում են ատելությունը, ֆանատիզմը, ռասիզմը եւ կանխակալությունը»,- նշված է ՄԱԿ ԳԱ բանաձեւում:

Վերջին շրջանում մենք ականատես եղանք նացիզմի, հակասեմիտիզմի վերածննդին, ահաբեկչության եւ բռնության տարածմանը:

Նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության փաստի՝ որոշ երկրների կողմից չդատապարտվածության եւ չճանաչվածության տխուր օրինակը հանգեցրեց Հոլոքոստին եւ նոր ցեղասպանությունների:

Հովել Մարգարեի Գրքում (1,2-3) ասվում է.

«Լսեցե´ք այս, ո´վ ծերեր, եւ ականջ դրե´ք, ո´վ երկրի բոլոր բնակիչներ. այսպիսի բան եղե՞լ է արդյոք ձեր կամ ձեր հայրերի օրոք։

Սորա մասին պատմեցե´ք ձեր որդկանցը, եւ ձեր որդիքն իրանց որդկանցը, եւ նորանց որդիքը ուրիշ սերունդի…»:

Մենք պատասխանատու ենք մեր զավակների ապագայի համար եւ պարտավոր ենք ամեն ջանք գործադրել` դաստիարակելու երիտասարդությանը հանդուրժողականության, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության ոգով:

Գիտակցելով երկու բախտակից ժողովուրդների տխուր պատմական ժառանգությունը` մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի պատմության հրեշավոր փաստերը երբեք չկրկնվեն: Միջազգային հանրության անընդունելի լռությունը եւ անտարբերությունը` մարդկության եւ, ընդհանրապես, քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործության հանդեպ, աշխարհում ցանկացած ցեղասպանության փաստի չճանաչումը եւ միտումնավոր ժխտողականությունը միշտ հող է պատրաստում ազգային եւ կրոնական հողի վրա նոր բռնության առաջացման համար:

Անկախ աշխարհաքաղաքական եւ այլ բնույթի շահերից` միջազգային հանրությունը պետք է բացարձակ համերաշխություն ցուցաբերի բոլոր ցեղասպանությունների ընդունման, դատապարտման եւ կանխարգելման հարցում: Մինչդեռ այսօր երկակի ստանդարտների քաղաքականությունը եւ այդ հարցում համերաշխության բացակայությունը հանգեցրին նրան, որ աշխարհի տարբեր երկրներում մենք մշտապես ականատես ենք լինում բռնությունների նոր ալիքի, անհամերաշխության եւ այլատյացության գործնականում բոլոր ձեւերի դրսեւորմանը:

Սարսափեցնում են Եվրոպայում ահաբեկիչների բարբարոսությունը եւ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի անմարդկային գործողությունները:

Ցեղասպանության կանխարգելումն իրենից ներկայացնում է մարդու իրավունքների, մարդու ապրելու իրավունքի պաշտպանության համակարգային մեխանիզմի մի մաս:

Լինելով եվրոպական ժողովրդի մի մաս` մենք դիմում ենք բոլորին, ով ողբում է մեզ հետ միասին` կիսելու մեր Ցավն ու Բողոքը.

«Մարդկության դեմ ցանկացած հանցագործության զոհերի հիշատակության օրերը` Շոան (Հոլոքոստ), Հայոց ցեղասպանությունը (Մեծ Եղեռն), Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի զոհերի հիշատակի օրերը, ինչպես նաեւ բռնության եւ ահաբեկչական այլ գործողությունների զոհերի օրերը պետք է լինեն հիշատակության օրեր ոչ միայն հենց զոհերի ժառանգների համար, այլեւ նրանց ժառանգների համար, ովքեր իրականացրել են այդ հանցագործությունները»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը (Ֆելլեր), Հայաստանի գլխավոր րաբբի Գերշ Մեյեր Բուրշտեյնը եւ «Մենորա» հրեական մշակութային կենտրոնի նախագահ Վիլլի Վայները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ