News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լուգանսկի ժողովրդական հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը լիագումար նիստի ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունը ճանաչելու մասին որոշում է ընդունել:

«Ղեկավարվելով Լուգանսկի ժողովրդական հանրապետություն Հիմնական օրենքով (Սահմանադրությունը), հաշվի առնելով հարավօսիական ժողովրդի ազատ կամքի արտահայտումը՝ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ժողովրդական խորհուրդը ճանաչել է Հարավային Օսիայի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան եւ անկախ պետություն: Ինչպես հաղորդել են Լուգանսկի տեղեկատվական կենտրոնում, խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Լիա Կովալենկոն նշել է, որ Հարավային Օսիան վաղուց է ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները եւ Ժողովրդական խորհրդի տվյալ որոշումը պատասխան քայլ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ