News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հերթական դիվերսիայի ժամանակ վիրավորված հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանի վիճակը բավական ծանր է՝ հաշվի առնելով ստացված վնասվածքը եւ կատարված վիրահատությունը, հունվարի 28-ին լրագրողներին հայտնել է Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատրյանը, որը տոնական օրն արժանացել է «Մխիթար Հերացի» շքանշանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ նրա վիճակը կայունացնելու եւ ողնաշարի վիրահատության նախապատրաստելու համար: Վնասված է նաեւ նրա լյարդը: Կարող են լինել հետվիրահատական բարդություններ: Մենք ուշադիր հետեւում ենք զինծառայողի առողջական վիճակին, որպեսզի այն չվատանա», - նշել է Ասատրյանը: Նա հավելել է, որ առողջության կայունանալուց հետո զինծառայողը վիրահատվելու է:

Նա վստահեցրել է, որ ԶՈՒ-ում բժշկությունը բարձր մակարդակի  է: «Այս 23 տարվա ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել: Այսօր մեր մասնագետները լավ պատրաստված են», - նշել է Արամ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հովհաննես Ավանեսյանին Բերդի հիվանդանոցից տեղափոխել են Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ