Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը երկու օր առաջ կաթված է ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:
Նա հայտնեց, որ Արսենն արդեն 2 օր է՝ պառկած է:
«Սպասում ենք՝ վիճակը մի քիչ լավանա, որ Երեւան բերենք»,- ասաց տիկին Սվետլանան:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: