News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների արտգործնախարարները առաջարկել են եւս 6 ամիսով երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Ուկրաինայի նկատմամբ նրա քաղաքականության պատճառով:

Խոսքն այն պատժամիջոցների մասին է, որոնց գործողության ժամկետը լրանալու է մարտին: Դրանց թվում հիմնականում առանձին ռուս քաղաքական գործիչների, պաշտոնյաների եւ ձեռնարկատերերի նկատմամբ Եվրամիության կողմից ներդրված սահմանափակող միջոցառումներն են: Նախարարներն այս քայլը հիմնավորել են Ուկրաինայի իրավիճակի վատթարացմամբ, հաղորդում է Slon.ru-ն:

Բացի այդ, նախարարները Եվրահանձնաժողովին կխնդրեն Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների դեմ ուղղված նոր պատժամիջոցներ մշակել, ովքեր, Բրյուսելի կարծիքով, ներգրավված են Ուկրաինայի արեւելքում հակամարտության էսկալացիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ