News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրացական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե Աբխազիայի Աչադարա գյուղում ռուս զինվորականները ավազակային հարձակում են գործել 8 հայկաական ընտանիքների վրա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սուխումիի շրջանի հայկական համայնքի խորհրդի նախագահ Սեյրան Իչմելյանը:

Նրա խոսքով՝ շրջանառվող տեղեկատվությունը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլեւ այդ տեղեկության մեջ նշվող իբր տուժող 76-ամյա Լուսյա Քոչարյանն ընդհանրապես չի ապրում այդ գյուղում:

Նշենք, որ վրացական «Նաշա Աբխազիա» կայքը տեղեկատվություն էր տարածել, որ Սուխումիի շրջանի Աչադարա գյուղում ռուս զինծառայողները ոչ սթափ վիճակում ավազակային հարձակում են գործել 8 հայկական ընտանիքների վրա:

«Դա տեղի է ունեցել Գումիստա գետի ափին գտնվող ավանում, որտեղ հիմնականում բնակվում են էթնիկ հայեր: Ռուս օկուպանտները զրահամեքենաներով ու «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով ներխուժել են ավան, բնակչությունից վերցրել փող ու ոսկեղեն, նաեւ իրենց հետ տարել բնակիչներից մեկին պատկանող մանդարինով բեռնված մի մեքենա, որը ճանապարհին փչացել է եւ նրանք այն թողել են Էշերա գյուղի մոտ:

Ավազակային հարձակման հետեւանքով տուժել են ավանի բնակիչները: Նրանցից մեկը՝ 76-ամյա Լուսյա Քոչարյանը այս պահին տեղափոխվել է հիվանդանոց»,-գրում է վրացական կայքը, որը թղթակից չունի Աբխազիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ