News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի սաներն այսօր՝ հունվարի 28-ին, հայկական բանակի օրը, ազգային, ռազմական պարեր՝ «Յարխուշտա», «Մշո Խըռ», «Ալաշկերտ» եւ այլ պարեր պարեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Խմբով եկել ենք հարգելու զոհերի հիշատակը, տոնելու հունվարի 28-ը ու ռազմական պարեր ենք պարում: Հնում ցանկացած տղամարդ ռազմապար է պարել ու նոր մեկնել պատերազմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց համույթի անդամ Կատարինա Հարությունյանը:

Արցախյան պատերազմի հերոս Վարդան ՍտեփանյանիԴուշման Վարդանի եղբոր տղան՝ փոքրիկ Վարդանը, որը նույնպես համույթի պարողներից էր, ասաց, որ յուրաքանչյուր հայ տղամարդ պետք է  իմանա ու պարի ազգային, ռազմական պարերը, որովհետեւ դրանք ոգեշնչում են:

Տպել
Ամենաշատ