News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով պրոֆիլային կոմիտեին հավանություն է տվել բանաձեւի նախագծի փոփոխությանը, որի համաձայն ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը զրկվում է ձայնի իրավունքից եւ Վեհաժողովի ղեկավար մարմիններում ներկայացված լինելու իրավունքից:

Ինչպես հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին, այս փոփոխությանը կողմ է քվեարկել կոմիտեի 35 անդամ, դեմ՝ 34-ը:

Բանաձեւի նախագծի քննարկումը տեղի կունենա այսօր՝ հունվարի 28-ին՝ ԵԽԽՎ-ի նիստին:

Հունվարի 26-ին մի խումբ պատգամավորներ բարձրացրել էին Ռուսաստանի պատվիրակության իրավասությունների խնդիրը, որից հետո հարցը փոխանցվել էր ԵԽԽՎ-ի մանիթորինգի հանձնաժողովին՝ քննարկման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ