News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի վարչական բոլոր շրջաններում Հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել: Վարչական շրջանների աշխատակազմերը, դպրոցները, մշակութային հաստատությունները հյուրընկալել են երեւանաբնակ սպաներին, զինվորականներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին։

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի եւ Սամվել Ալեքսանյանի հետ միասին, ներկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի շենքի դահլիճում հրավիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել վարչական շրջանի բնակիչ զինծառայողների ծնողները, ազատամարտի մասնակիցներ, զոհված ազատամարտիկների հարազատներ։

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ողջունել է ներկաներին եւ շնորհավորել բանակի օրվա կապակցությամբ։

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորում եմ բոլորիդ եւ վերահաստատում, որ քաղաքապետարանը միշտ երեւանցի զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին է»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

Համերգային ծրագրի ավարտին միջոցառմանը ներկա պատգամավորների եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ դրամական պարգեւների են արժանացել միաժամանակ երկու եւ ավելի զինծառայող ունեցող 28 ընտանիքներ:

Տպել
Ամենաշատ