Իսպանիայի հարավում մեկ տոննա հաշիշ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել: Պատահարի արդյունքում 2 մարդ է մահացել:
Նախնական տվյալներով՝ կործանումը տեղի է ունեցել հունվարի 27-ին՝ էլեկտրափոխանցման գծի հիմնասյան հետ ուղղաթիռի բախման հետեւանքով:
Իսպանական Sur պարբերականը նշում է, որ չթույլատրված թռիչք իրականացնող ուղղաթիռը նկատվել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի կողմից: Այն բռնելու նպատակով ուղարկվել են գերատեսչության ներկայացուցիչները, սակայն Մալագա նահանգի սահմանը հատելիս ուղղաթիռը անհետացել է տեսադաշտից: Մի քանի ժամ հայտնաբերվել է ուղղաթիռի բեկորները, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման տեղը իր բարդ ռելիեֆի պատճառով հաճախ է օգտագործում թմրավաճառների կողմից՝ թմրանյութ տեղափոխելու նպատակով: