News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միչիգան նահանգի Գրանդ Ռափիդս քաղաքում հային մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում իր զարմիկի կնոջը վախեցնելու համար, որին նա փորձել է սպանել: Այս մասին հաղորդում է MLive.com-ը:

Վարուժան Գրիգորյանը համաձայնել է դատարանի առաջարկած գործարքին՝ հայտարարելով,  որ մտադիր չէ վիճարկել ծանրացուցիչ հանգամանքներում իր զարմիկի կնոջը հետապնդելու մեղադրանքը: Փոխարենը դատախազությունը համաձայնել է հրաժարվել վկային վախեցնելու մեղադրանքից, որը կարող էր հանգեցնել մինչեւ 10 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ Վարուժանի զարմիկ Արթուր Գրիգորյանը փորձել է սպանել սեփական կնոջը, որի համար կալանավորվել եւ կանգնել է շրջանային դատարանի առջեւ: Հենց այդ ժամանակ դատարանում դետեկտիվները տեսել են, թե ինչպես է Վարուժանը կուրծք ծեծում ու բղավում, որ սպանելու է ենթադրյալ զոհին:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 22-ին Վարուժան Գրիգորյանը հետապնդել է կնոջը, երբ նա տուն գնալիս է եղել: Նկատելով հետապնդումը, կինը զանգահարել է 911 ծառայություն: Դատախազությունը նշում է, որ Վարուժան Գրիգորյանը նաեւ այլ սպառնալիքներ է հնչեցրել այդ կնոջ հասցեին: Նա նույնիսկ զանգահարել է ենթադրյալ զոհի մորը՝ Հայաստան, եւ սպառնացել նրան:

Վարուժան Գրիգորյանը սեպտեմբերի 22-ից հունվարի 26-ը գտնվել է Քենթ շրջանի բանտում, հետո ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա դատավճիռը կկայացվի փետրվարի 26-ին: Իսկ նրա զարմիկ Արթուր Գրիգորյանին սպառնում է ցմահ ազատազրկում՝ սեփական կնոջ դեմ մահափորձի մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ