News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռումինիայում ավարտվել է ամենախոշոր կոռուպցիոն գործընթացը՝ կապված ռազմավարական օբյեկտների մասնավորեցման եւ օտարերկրյա լրտեսության հետ:

Բարձրագույն վճռաբեկ դատարանը վճիռ է կայացրել էկոնոմիկայի նախկին նախարար Կոդրուցու Շերեշի եւ կապի նախկին նախարար Զոլտ Նագիի նկատմամբ: Շերեշը դատապարտվել է 4,5 իսկ Նագին՝ 4 տարվա ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:

Շերեշը աջակցել է Ռումինիայի կառավարության որոշման կայացմանը, որով 2004-ին Petrom նավթային ընկերության 8 տոկոսը վաճառվել է ավստրիական OMV խմբին՝ 1,5 մլրդ եվրոյով:

2008-ին նախկին նախարարներ Շերեշն ու Նագին մասնակցել են ռումինական Electrica Muntenia Sud  էլեկտրամատակարարման խոոշորագույն ընկերության վաճառքին: Արդյունքում ընկերության 64,4 տոկոս բաժնետոմսերը անցել են իտալական Enel ընկերությանը՝ 820 մլն եվրոյով:

Դատարանը վճիռ է կայացրել նաեւ լրտեսության դրվագով: Credit Suisse բանկի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ երկրների, Իսրայելի եւ Թուրքիայի հարցերով ներդրումային գործունեության գծով գլխավոր տնօրեն ռուսական արմատներով ամերիկացի Վադիմ Բենյատովը հեռակա կարգով դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, հաղորդում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ