News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստարսբուրգում, այսօր՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով քննության ժամանակ հայերն ու թուրքերը զուգահեռաբար ակցիաներ են կազմակերպել դատարանի շենքի դիմաց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ, ՀՅԴ արեւմտյան Եվրոպայի կենտկոմի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ով եղել է դատարանի շենքում:

Նրա խոսքով՝ մոտ 500-600 թուրքեր դեռ առավոտյան ժամը 08.00-ին ՄԻԵԴ-ի շենքի մոտ էին: «Նրանք հիմնականում թուրք ազգայնականներ էին, քեմալականներ, Փերինչեքին աջակցողներ, որոնք եկել էին ավտոբուսներով, սակայն իրականում նրանց ցույցը որեւէ արժեք չուներ, որովհետեւ նախ ներսից լսելի չէր նրանց գոռոցները, դատախազները չտեսան էլ, որ ցույց է ընթանում, իսկ այդ ցույցին ականատես լրագրողների համար էլ այն շատ վատ տպավորություն ու ազդեցություն ունեցավ, քանի որ նրանք ցույց տվեցին իրենց ազգայնականությունը: Թուրքերի ձեռքին միայն Թուրքիայի դրոշներ էին, քեմալական խորհրդանիշներ: Նրանց ձեռքին չկային Ֆրանսիայի դրոշներ, չունեին անգլերենով գրված պաստառներ եւ միայն վայրենի ձեւով բղավում էին ու շատ ագրեսիվ էին պահում իրենց»,-ասաց Փափազյանը՝ հավելելով, որ ակնհայտ էր, որ նրանք անգամ Ֆրանսիայի թուրքեր չեն, այլ Թուրքիայից եկած, եւ, ըստ էության ցույց տվեցին իրենց թուրքական բնույթը:

«Ես համոզված եմ, որ այն դատախազները, լրագրողները եւ անցորդները, որոնք տեսան այդ ցույցը, դա հակառակ արդյունքն է բերելու, քանի որ բոլորի մոտ բացասական կարիք ձեւավորվեց Շատ լրագրողներ կային, որոնք անկասկած բացասական ֆոնի ներքո են ներկայացնելու այդ ակցիան: Այս քայլը չի օգնել թուրքերին»,-նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահը:

Ինչ վերաբերում է հայերի անցկացրած ակցիային, Փափազյանը նշեց, որ դրանք հենց Ստրասբուրգի հայերն են եղել՝ մոտ 50-60 երիտասարդներ, որոնք ի տարբերություն թուրքերի, եկել էին անգլերեն գրված պահանջ-պաստառներով, Ֆրանսիայի դրոշներով եւ ակնհայտորեն շատ ավելի եվրոպական դիմագիծ ուներ ցույցը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք ՄԻԵԴ-ում քննվող այս գործի ընթացքից, Փափազյանը պատազխանեց. «Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք եւ համոզված ենք, որ դատարանը չի կարող Փերինչեքի օգտին որոշում կայացնել: Երկու ժամ տեւեց դատավարությունը, բայց մինչ այդ հունվարին կողմերը ներկայացրել են իրենց գրավոր եզրակացությունները, եւ դատախազները այս փաստաթղթերը ուսումնասիրել են: Մի կողմից թուրքական կառավարությունն ու Փերինչեքն է, մյուս կողմից Շվեյցարիայի կառավարությունը, Հայաստանը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում Թուրքիայից ու Հայաստանից: Մեր կողմը հարուստ է նյութերով, պատրաստված է, իրավական առումով հագեցած: Այս պայմաններում անհնար է, որ Փերինչեքը հաղթի: Թուրքական կողմի դիրքերը թույլ են, իսկ մերն անհամեմատ ուժեղ»:

Նշենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ