News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Էլիս Հաթսոնը ցնցվել է, երբ իր տան շեմին տեսել է իր Բարթա կատվին: Տղամարդը վստահ էր, որ իր սիրելի կենդանին մահացել է: Նա իր աչքերով է տեսել արյան լճակի մեջ պառկած կատվին, որին հարվածել էր մեքենան: Հաթսոնն իր ձեռքերով թաղել էր կենդանուն:

Այդ օրից անցել է 5 օր: Կատվի տերը չի կարողանում բացատրություն գտնել տեղի ունեցածին: Փոխարենը կենդանաբույժները ամենաֆանտաստիկ վարկածներ են առաջ քաշում:

Նրանց խոսքով, հնարավոր է, ավտովթարից հետո կատուն պարզապես եղել է անգիտակից վիճակում եւ ուշքի է եկել արդեն գերեզմանում: Ինչ-որ կերպ նա կարողացել է ճանկերով իր համար ճանապարհ բացել ու դուրս գալ հողի տակից: Մի քանի օր նա մնացել է այդպես պառկած, իսկ երբ ուշքի է եկել ու քաղց զգացել, վերադարձել է տուն:

Կատուն տիրոջ մոտ է վերադարձել շատ անմխիթար վիճակում: Նա գլխի ծանր վնասվածք ունի, կոտրված է ծնոտը, չկա աչքերից մեկը: Մասնագետները նշում են, որ կենդանին կապրի, գրում է The Independent-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ