News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի գիտնականները հոլովակ են նկարահանել, թե ինչպես է լազերային ճառագայթների փունջն արտացոլվում հայելու մեջ: Գիտափորձի մասին գրել է New Scientist ամսագիրը՝ վկայակոչելով Nature Communications-ին:

Չնայած գիտաֆանտաստիկ ֆիլմերում հաճախ կարելի է լազերային ճառագայթ տեսնել, իրական կյանքում այն տեսնելը բավական բարդ է: Լույսի քվանտը տեղափոխվում է փնջում մեկ ուղղությամբ, եւ այն կարելի է տեսնել միայն իր լույսի մի մասն արտացոլող որեւէ օբյեկտի վրա լազերի ընկնելու դեպքում:

Այդ փոքրաթիվ ֆոտոնները բռնելու եւ լազերային ճառագայթի շարժումն օդում նկարահանելու համար Էդինբուրգի Հարիոթ-Ուաթի համալսարանից Ժնեւիեւ Գարեպին ու նրա գործընկերները գերզգայուն տեսախցիկ են ստեղծել:

Ըստ Lenta.ru-ի, տեսախցիկը ստեղծել են բացառապես տեսական նպատակներով, սակայն Գարեպին հույս ունի դրա գործնական կիրառությունը գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ