News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օսմանյան կայսրության նպատակը 1915-ին, ինչպես նշել է այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան վոլֆ մետերնիխը, «Հայկական հարցի վերացումն էր՝ հայ ազգին ոչնչացնելու միջոցով»: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, հայտարարել է փաստաբան ջեֆրի Ռոբերթսոնը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում ներկայացնում է Հայաստանի շահերը:

Նրա խոսքով, հայերի հետ տեղի ունեցածին հետեւեց այն, ինչ տեղի ունեցավ հրեաների հետ Գերմանիայում: «Հենց դա Ռաֆայել Լեմկինին ստիպեց տերմին ստեղծել մարդկության դեմ վատագույն հանցագործությունները նկարագրելու համար, որի դեմ այսօր ստիպված են պայքարել աշխարհի բոլոր երկրները»,-ասել է Ռոբերթսոնը:

Փաստաբանը նշել է, որ այս գործը վերաբերում է նրան, թե արդյոք շվեյցարական օրենքը հաշվի առնում է խոսքի ազատությունը, համաձայն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի: Բայց կոնվենցիան, ըստ Ռոբերթսոնի, նշում է նաեւ այլ իրավունքների մասին, ինչպիսին է ռասայական խտրականությունից ազատ ապրելու իրավունքը:

«Ցեղասպանության ժխտումը կարող է երկակի ազդեցություն ունենալ: Դա կարող է հանգեցնել նրան, որ ցեղասպանությունից փրկվածները, նրանց երեխաները, թոռները կարող են իրենց ստորացած զգալ, ինչպես պլանավորել էին հանցագործները, եւ դա կարող է հանցագործներին կրկնելու վտանգավոր ձգտում առաջացնել»,-անհանգստություն է հայտնել փաստաբանը:

Նա հիշեցրել է, որ այս գործում շվեյցարական դատարանը որոշել է, որ Դողու Փերինչեքի մտադրությունն ու խոսքերը թուրքերենով ուղղված են եղել Թուրքիայում իր կողմնակիցների խրախուսմանը, որոնք ատում են հայերին եւ հերոսացնում Թալեաթ փաշային:

Ջեֆրի Ռոբերթսոնը վստահեցրել է, որ Դողու Փերինչեքը Շվեյցարիա է եկել այն բանի համար, որ դատապարտվի: «Դա նրա նպատակն էր: Նա եղել է Գերմանիայում, Ֆրանսիայում, այդ երկրները դատապարտել են նրան, հաջորդ օրը նա փորձել է մեկնել Հունաստան՝ Հայոց ցեղասխանությունը ժխտելու իր գաղափարը տարածելու համար»,-հավելել է փաստաբանը:

«Աշխարհում ոչ մի երկիր, բացի Թուրքիայից, որոշում չի կայացրել, որ 19115 թվականի իրադարձությունները ցեղասպանություն չեն եղել: Աշխարհի երկրները լուրջ պատմական եւ իրավական հետազոտություններից հետո որոշել են, որ դա ցեղասպանություն է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ եվրոպական երկրների մեծ մասը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Փաստաբանն ընդգծել է, որ կան կոնկրետ վկայություններ սպանությունների եւ ունեցվածքի ոչնչացման մասին, քանի որ նրանք իմացել են, որ հայերը չեն վերադառնալու:

«Իհարկե, Հոլոքստը մարդկության դեմ վատագույն հանցագործությունն է, բայց ճիշտ չէ անտեսել կամ նսեմացնել այլ զանգվածային կոտորածների նշանակությունը, որոնք իրականացվել են ռասայական, կրոնական խտրականության հողի վրա, միայն այն պատճառով, որ զոհերն ավելի քիչ են եղել կամ տաբեր են եղել կոտորածների մեթոդները: Հայերի, հրեաների, բոսիացիների, Ռուանդայում թութսիների եւ այսօր եզդիների համար կարեւոր է ոչ թե կոտորածների մեթոդը, այլ այն, որ իրենց թիրախ են դարձրել, որոնք կյանքի իրավունք չունեն միայն այն պատճառով, որ հայ են, հրեա, եզդի եւ այլն»,-ասել է Ջեֆրի Ռոբերթսոնը:

Ընդունելով Հոլոքոստի առաջնայնությունը որպես միակ ապացուցված ցեղասպանություն, նրա համոզմամբ, վնաս է հասցնում մարդու կենսական կարեւոր իրավունքին՝ ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից:

«Ինչ էլ որոշի այս պալատը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ կապված, Հայոց ցեղասպանության հարցում ոչ մի կասկած չի կարող լինել: Դա ողբերգություն չէր, ինչպես պնդում են ցեղասպանությունը ժխտողները, դա հանցագործություն էր, միջազգային հանցագործություն»,-ամփոփել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ստրասբուրգում մեկնարկել է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումները, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես երրորդ կողմ:

2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար  դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ