News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է հիմնական  լիազորություններից՝ ձայնի իրավունքից եւ Ասամբլեայի որոշ ղեկավարող մարմինների աշխատանքին մասնակցելուց՝ մինչեւ ապրիլյան նստաշրջանը:
Համապատասխան բանաձեւն ընդունվել է հունվարի 28-ին ԵԽԽՎ նիստում:

160 պատգամավոր կողմ է քվեարկել Ռուսաստանին մինչեւ 2015 թ. ապրիլը ձայնի իրավունքից զրկելուն, 42 խորհրդարանական՝ դեմ, 11-ը՝ ձեռնպահ: Բացի ձայնի իրավունից զրկվելուց,  ռուսական պատվիրակության անդամները չեն կարող լինել ԵԽԽՎ զեկուցողներ, դիտորդություններ կատարել այլ երկրների ընտրությունների ժամանակ եւ ներկայացնել Ասամբլեան միջազգային կազմակերպություններում: Ռուսաստանցիները նաեւ չեն կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ ԵԽԽՎ-ում, փոխանցում է rbc-ն:
«ԵԽԽՎ-ն սահմանում է այդ հարցին վերադառնալ 2015 թ. ապրիլի նստաշրջանին, եթե ՌԴ-ն ցուցաբերի զգալի առաջընթաց ԵԽԽՎ պահանջները կատարելու հարցում», - ասվում է բանաձեւում, մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Այդ որոշումն ընդունելուց հետո ռուսական պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը: Ռուսական պատվիրակության նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա վերջ կասեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ում: Բացի դրանից, Մոսկվան կմտածի ԵԽ-ից ընդհանրապես դուրս գալու հնարավորության մասին, եւ այդ հարցը կլուծվի մինչեւ 2015թ. վերջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ