News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիդնեյում 2014թ. դեկտեմբերի 15-ին Lindt սրճարանի ազատագրման գործողության ընթացքում զոհված պատանդներից մեկին ոստիկանի արձակած գնդակն է դիպել։ Նոր Ուելսում բացվել են այդ գործով լսւմները։

Երեք երեխայի մայր Կատրինա Դոուսոնը (Katrina Dawson) հրազենային վեց վնասվածք էր ստացել։ Գնդակներից մեկը դիպել էր խոշոր արյունատար անոթին եւ մահաբեր եղել, փոխանցում է NBC News-ը։

Երկրորդ պատանդին՝ սրճարանի մենեջեր Թորի Ջոնսոնին, սպանել է ահաբեկիչը՝ ծոծրակին արձակված կրակոցով, հայտնում է Lenta.ru-ն։
«Առաջիկայում կճշտվի դեպքերի հերթականությունը, իսկ հետաքննությունը կձգտի որոշել՝ տեղին էր արդյոք ոստիկանության արձագանքը եւ հնարավո՞ր էր կանխել Դոուսոնի եւ Ջոնսոնի մահը», — հայտարարել է փաստաբան Ջերեմի Գորմլին  (Jeremy Gormly), որը մասնակցում է գործընթացին։

Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին ոմն Մեն Հերոն Մոնիս, որը հայտնի է նաեւ որպես  «շեյխ Հարոն», գրավել էր Սիդնեյի կենտրոնի Lindt սրճարանը եւ պատանդ վերցրել  15 մարդու՝ տարբեր տարիքի կանանց եւ տղամարդկանց: 16 ժամ անց սրճարանը գրոհով վերցրել էին, որի ընթացքում Մոնիսը սպանվել էր, եւ զոհվել էին երկու պատանդներ:  Ավելի ուշ պարզվել էր, որ սրճարանը գրաված մարդը հոգեկան հիվանդ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ