Սիրիայում հայ է զոհվել. Նա սիրիական բանակի զինվոր էր: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» հայկական թերթը, 21-ամյա Հակոբ Սաբան զոհվել է Դեր էզ-Զորում:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: