News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումների մեղավորին գտնելու փոխարեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամեն անգամ ընդհանուր բնույթի հայտարարություններ են անում՝ դիմելով հակամարտ երկու կողմերին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղիրյանը:

Սա, ըստ նրա, շարունակվում է արդեն 20 տարուց ավելի: «Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ-ն կատարում է իր որոշակի առաքելությունը. Ասել, թե այն ոչինչ չի անում, սխալ կլինի:

Բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու:  Ընդ որում, ոչ միայն ասելու՝ ով է մեղավոր, այլեւ նման երեւույթները կանխելու համար քայլեր ձեռնարկելու», - նշել է Բաղիրյանը: Ըստ պատգամավորի՝ ընդհանուր բնույթի հայտարարությունները որեւէ լավ արդյունքի չեն հանգեցնի: «Հարկ է նաեւ ընդգծել, որ հակամարտության իրական կողմերը Ղարաբաղն ու Ադրբեջանն են: Այլ հարց է, որ վերջերս Ադրբեջանը նաեւ Հայաստանի տարածքի հանդեպ է ոտնձգություններ անում: Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը որոշել է ինչ-որ նոր մարտավարության անցնել», - ասաց Վարդգես Բաղիրյանը: Ըստ նրա՝ սա կապված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հարցերի հետ: Ադրբեջանը, հավելել է պատգամավորը, ցանկանում է անընդհատ «կրակը վառ պահել»:

Հիշեցնենք, որ Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին համանախագահների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Բռնության աճը,  որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վերականգնելու համար վստահությունը՝ ԼՂՀ խաղաղության գործընթացում աճ գրանցելու համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք կոչ ենք անում նաեւ հայկական կողմին՝  միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:

Այսպիսով, փաստորեն առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատու ուղղակիորեն անվանել են Ադրբեջանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ