News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Parking City ընկերությունը շարունակում է իր գրպանահատ գործունեությունը, որովհետեւ հունվարի 22-ին  մեր 5 աշխատակիցներից մեկն էլ է ստացել տուգանքի մասին արձանագրություն: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում գրել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նա իր նամակում, մասնավորապես, նշել է.

«Նախորդ օրվա տարածածս «Parking City-ին`գրպանահատ» մամուլի հաղորդագրության հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել եմ 060 60 66 06  հեռախոսահամարով: Հեռախոսով խոսող ձայնը երկար բարակ բացատրում է, թե ո՞ր խնդրով հեռախոսի ո՞ր թիվը սեղմի քաղաքացին եւ  նույն ձայնը զգուշացնում է, որ 5 րոպեից ավել կանգնելու դեպքում պետք է վճարել տեղական տուրք:

Իհարկե ինձ, ինչպես նաեւ ցանկացած քաղաքացու, այդպես էլ չհաջողվեց մի կենդանի աշխատակցի հետ խոսել ու պարզաբանումներ ստանալ:

Արդեն մի քանի ամիս է, որ վճարովի ավտոկայանատեղում տուրքը վճարում են 15 րոպեից ավելի կանգնելու համար, իսկ Parking Sity-ի տեղեկատու հեռախոսով խոսող ձայնը շարունակում է  հաղորդել հին կարգը:

Հիմա ի՞նչ անուն տաս այս կազմակերպության կառավարիչներին, եթե ոչ՝  անօրինականության կամ անգրագիտության ու ծայրահեղ թափթփվածությամբ գործող կազմակերպություն, որը գործ ունի շա՜տ մեծ թվով քաղաքացիների շահերը ոտնահարելու հետ, բայց երբեք չի առերեսվում նրանց հետ եւ  չի լսում մեզ՝ քաղաքացիներիս: Ավելին, շարունակում է իր գրպանահատ գործունեությունը, որովհետեւ հունվարի 22-ին  մեր 5 աշխատակիցներից մեկն էլ է ստացել տուգանքի մասին արձանագրություն:

Այս հաղորդագրությունը տարածելուց 15 րոպե առաջ Երեւանի քաղաքապետարանի եւ Parking Sity-ի ներկայացուցչի հետ հանդիպեցինք Տիգրան Մեծ պողոտայի 7-րդ հատվածում եւ  նրանք տեղում համոզվեցին, որ այդ հատվածը վճարովի ավտոկայանատեղիի համար կահավորված չէ, ասեցին՝ սխալվել ենք:

Պահանջում ենք անմիջապես նոր կարգին համապատասխանեցնել Parking Sity-ի հեռախոսով ձայնագրվածը եւ   նրանք,  ովքեր անհիմն կերպով անհանգստացրել են մեր քաղաքացիներին, հրապարակավ ներողություն խնդրեն»:

Parking City-ին` գրպանահատ. Անահիտ Բախշյանի հայտարարությունը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ