News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը ԵԽԽՎ-ում աշխատանքը մեկ տարով դադարեցնելու մասին: Մեկ տարուց հետո կդրվի Եվրոպայի խորհրդում անդամակցության հարցը:

«Մենք մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք դեռեւս մեկ շաբաթ առաջ. Եթե ռուսական պատվիրակությունը բոլոր լիազորությունները չունենա, ամենակարեւորը՝ ձայնի իրավունք, ապա մեզ համար անիմաստ է դառնում նման պայմաններով ԵԽԽՎ-ում աշխատելը, եւ մենք ամբողջությամբ կդադարեցնենք աշխատանքը ուղիղ մեկ տարով, իսկ դրանից հետո կբարձրացվի  Եվրոպայի խորհրդում անդամակցության նպատակահարմարության հարցը»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, ԵԽԽՎ-ն ռուսական պատվիրակությանը զրկել է հիմնական լիազորություններից՝ ձայնի եւ վեհաժողովի ղեկավար մարմիններում աշխատելու իրավունքից՝ մինչեւ ապրիլյան նստաշրջանը:

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին մինչեւ ապրիլ զրկել է ձայնի իրավունքից

Այդ որոշումն ընդունելուց հետո ռուսական պատվիրակությունը ցուցադրաբար լքել էր դահլիճը: Ռուսական պատվիրակության նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա վերջ կասեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ում: Բացի դրանից, Մոսկվան կմտածի ԵԽ-ից ընդհանրապես դուրս գալու հնարավորության մասին, եւ այդ հարցը կլուծվի մինչեւ 2015թ. վերջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ