News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի առաջին նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները:

Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Օրակարգի համաձայն քննարկվել է Հաշմանդամների հիմնահարցերով Երեւանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ծրագիրը:  Հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ղեկավարները ներկայացրել են կարծիքներ եւ առաջարկներ:

Խոսելով ծրագրի դրույթների մասին՝ հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ 2014 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից սույն հանձնաժողովի հետ համատեղ կյանքի կոչված ծրագրերը բոլոր ուղղություններով կշարունակվեն նաեւ 2015 թվականին: Ընթացիկ առաջարկները կքննարկվեն եւ ըստ երեւույթին կներառվեն տարեկան ծրագրերում: Այս տարի եւս սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ ուղղվածության ծրագրերում առաջնահերթության կարգով կներառվեն  հատուկ կարիքներով անձինք եւ նրանց ընտանիքները: Հանձնարարվել է եռամսյակային հաշվետվություններում ներառել նաեւ այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք ընդգրկված չեն քաղաքային հանձնաժողովում:

Հաշմանդամների հիմնահարցերով Երեւանի քաղաքային հանձնաժողովի 2015 թվականի ծրագիրը հաստատվել է միաձայն:  Ծրագիրը կներկայացվի Երեւանի քաղաքապետի վավերացմանը:

Տպել
Ամենաշատ