News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր այսօր հրապարակված «Մարդու իրավունքները - 2015» զեկույցում նշում է, որ Ադրբեջանի կառավարությունն ուժեղացրել է իր քննադատների դեմ ճնշումները, հաղորդում է NEWS.am-ի Վաշինգթոնի թղթակիցը:

Զեկույցի հեղինակների կարծիքով, ճնշումների ուժեղացումը հանգեցրել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի դրամատիկ վատթարացմանը, որն առանց այդ էլ գտնվում է ողբալի վիճակում:

«Իշխանությունները դատապարտել կամ կալանավորել են առնվազն 33 իրավապաշտպանի, քաղաքական եւ քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների եւ բլոգերների՝ քաղաքականապես շինծու մեղադրանքերով՝ ստիպելով մյուսներին փախչել երկրից կամ ընդհատակ անցնել», - ընդգծում են միջազգային իրավապաշտպաններ:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները սառեցրել են անկախ քաղաքացիական խմբերի եւ նրանց առաջնորդների բանկային հաշիվները՝ խոչընդոտելով նրանց աշխատանքին: Պաշտոնական Բաքուն նաեւ հրաժարվում է գրանցել օտարերկրյա գրանտները եւ արգելել է նաեւ որոշ քաղաքացիական ակտիվիստներին արտերկիր մեկնել: Արդյունքում, շատ կազմակերպություններ, այդ թվում՝ մի քանի առաջատար իրավապաշտպան խմբեր, ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը Ադրբեջանում:

Ճնշումները շարունակվել են նույնիսկ Ադրբեջանի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության ժամանակ: Շատ քաղաքացիներ նաեւ բողոքում են ադրբեջանական ոստիկանների դաժան վերաբերմունքից, հավելում են զեկույցի հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ