News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կայցելի Երեւան՝ մասնակցելու կայանալիք միջոցառումներին:

Այս մասին նա  հայտարարել է Փարիզում հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ես ապրիլի 24-ին կգնամ Երեւան՝ Ֆրանսիայի ժողովրդի անունից», – ասել է նա:

«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ ընթրիքի արարողակարգի ղեկավարը ֆրանսիացի լրագրող եւ գրող Ֆրանց-Օլիվիե Ժիսբերն էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը ներկա է եղել  450 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, դերասաններ եւ մամուլի ներկայացուցիչներ՝ դրանով հաստատելով իրենց լիակատար աջակցությունը Հայկական հարցի լուծմանը:

Սկզբում  ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը եւ Արա Թորանյանը, ինչից հետո կարճ ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այնուհետեւ Ալեքսիս Գովջիյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի արիության մեդալ է շնորհել  աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Փրեսը», իր լույթում Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Թուրքիային շարունակել Հայոց ցեղասպանության հարցում «ճշմարտության ուղղությամբ իր ջանքերը»: «Եկել է տաբուները կոտրելու ժամանակը: Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես վստահ եմ, որ ցեղասպանության 100-ամյակի այս տարում մենք կտեսնենք նոր ժեստեր, նոր քայլեր ճանաչման ուղղությամբ»,-ասել է նա:

Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ Թուրքիայի իշխանությունները ցանկություն հայտնեցին «միանալ հիշատակմանը և կիսել հայ ժողովրդի ցավը», Ֆրանսիայի նախագահը, այդուհանդերձ, նշել է, որ դա միայն «առաջին շարժումն» էր, որը «չի կարող կանգ առնել այդ կետում»:

Օլանդը նաև հիշեցրել է, որ ինքը «ողջունել է այդ քայլը» մեկ տարի առաջ Երևան կատարած այցի ժամանակ, բայց «ընդգծել է, որ դա բավարար լինել չի կարող»:

«Եկել է տաբուները կոտրելու և այնպես անելու ժամանակը, որպեսզի երկու երկրները՝ Հայաստանն ու Թուրքիան, նոր մեկնարկի մասին մտածեն»,-ասել է Ֆրանսուա Օլանդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները
Մինչև անկախության հռչակումը դրանով պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցին․․․
Սիդնեյում ապրիլի 21-ին հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները Արդարության երթ կանցկացնեն
Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի  հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի...
Ամենաշատ