News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է ֆրանսիական «Ռիշել» ընկերության  նախագահ Քրիստիան Ռիշելի գլխավորած պատվիրակությանը եւ նրանց հետ քննարկել ջերմոցաշինության զարգացման  հեռանկարները, ֆրանսիական փորձի կիրառումն ու ջերմոցային տնտեսությունների արտադրական հզորության ավելացման հնարավորությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

«Հայաստանում գյուղատնտեսությունը հռչակված է գերակա ոլորտ, և վերջին տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս բնագավառի զարգացմանը, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ջերմոցաշինությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանի բնակլիմայական պայմանները խիստ նպաստավոր են ջերմոցային տնտեսությունների զարգացման համար` համոզված եմ, որ ձեր ընկերության շնորհիվ այս ոլորտում կարելի է հասնել նոր հաջողությունների», -  ողջունելով հյուրերին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումն իր հերթին զգալիորեն կխթանի գյուղմթերքի արտադրության, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը: Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս հարցը չափազանց կարևոր ու արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո, որն իրատեսական հնարավորություններ է ընձեռում երաշխավորված արտահանումներ կազմակերպելու տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է ուսումնասիրել նաև Հայաստանում ջերմատների կառուցման համար պահանջվող սարքավորումների և անհրաժեշտ պարագաների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը, որը թույլ կտա իջեցնել թողարկվող արտադրանքի ինքնարժեքը:

Ի պատասխան առաջարկին` Քրիստիան Ռիշելն ընդգծել է, որ «Ռիշել» ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ընդլայնել իր գործունեությունը և առաջիկայում ավելի մանրամասն ուսումնասիրություններ կիրականացվեն  այդ առաջարկի իրագործման նպատակով:  Ընկերությունն արդեն իսկ Հայաստանում  շահագործման է  հանձնել մոտ 20 հեկտար  ջերմոցային տնտեսություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Կապսի ջրամբարի կառուցման համար ֆինանսական պակասուրդ է առաջացել. Կվերցնեն այլ նպատակով տրված վարկի միջոցները
Վարկային համաձայնագրով նախատեսված է, որ վարկառուն կօգտագործի վարկը...
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի...
ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունը
Հանդիպման ընթացքում ընդգծվել է օգտակար հանածոների մատակարարման…
Հայտնի «Արկոլադ» ընկերությունը նոր գործարան է կառուցում
Ներկայումս առկա է 47 աշխատատեղ՝ 277 հազ դրամ միջին ամսական…
Ամենաշատ