Այսօր՝ հունվարի 29-ին, Աֆղանստանի հարավ-արեւելքում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում առնվազն 22 մարդ է մահացել:
«Պատահարը տեղի է ունեցել Զաբուլ նահանգի ճանապարհին: Առնվազն 22 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորվել», - ասվում է աֆղանական «Պաժվակ» գործակալության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը պատահարի հանգամանքների հետաքննություն է անցկացնում: