News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 28-ին Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում կազմակերպվել էր ընդունելություն:

Միջոցառման ընթացքում շնորհավորական խոսքով ներկաներին դիմեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս շեշտեց Հայոց բանակի անգնահատելի դերը Հայաստանի ու Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում:

Ընդունելության ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնվեցին մի խումբ հալեպահայերի: Իրենց խոսքում նորընծա քաղաքացիները վստահեցրին, որ բարձր պատվով և պատասխանատվության մեծ զգացումով կկրեն այս նշանակալի և հիշարժան օրը ստացած ՀՀ անձնագրերը:

Տպել
Ամենաշատ