News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հրադադարի ռեժիմի պահպանման հարցում եւ սկսել կրակել ԵԱՀԿ ներկայացուցիչների ներկայությամբ: Դիտարկումը տապալվել է հունվարի 29-ին՝ Բերքաբեր գյուղի շրջանում: Դիտարկման բուն ընթացքի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, սակայն ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը կրակ է բացել:

Խախտումն առաջինը արձանագրել է հայկական կողմը եւ տեղեկացրել ԵԱՀԿ-ին:

Նշենք, սկզբնապես դիտարկումը նախատեսվում էր Ոսկեպարի ուղղությամբ (Նոյեմբերյանի շրջան): Սակայն ադրբեջանական կողմի պահանջով դիտարկման վայրը փոխվել էր:

Ադրբեջանական կողմը նախկինում էլ տարբեր պատրվակներով փոխել էր դիտարկման վայրը կամ ընդհանրապես հրաժարվել դրանից: Այս անգամ Բաքուն որոշել է սադրանքի դիմել եւ խախտման մեջ մեղադրել հայկական կողմին: Բացի այդ, հունվարի 28-ի լույս 29-ի  գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն Ոսկեպար-Կիրանց հատվածում գնդակոծել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար, մեքենայում գտնվողները չեն տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ