News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր՝ հունվարի 29-ին, մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ ԵԱՀԿ գրասենյակ հանձնեցին Հայաստանում գրասենյակի գործունեությունը դադարեցնելու պահանջով նամակ։ Ակցիայի նախաձեռնող Կարեն Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անիմաստ են համարում Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, քանի որ այն բացի ձեւական հայտարարություններ տարածելուց ոչինչ չի անում:

«Ակցիայի նպատակն է տեղեկացնել, որ չնայած ամեն օր շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, մենք զոհեր ենք ունենում, եւ դրա միակ հրահրողը միանշանակ Ադրբեջանն է, սակայն ԵԱՀԿ-ն, որն իբր ստանձնել է կարգավորողի, միջնորդի դերը, այդ ուղղությամբ ոչինչ չի անում: ԵԱՀԿ-ն միայն ձեւական հայտարարություններ է անում, որտեղ երկու կողմերին էլ հանդարտության կոչ է անում այն դեպքում, որ իրենք շատ լավ գիտեն, որ դա անիմաստ է»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն իր դրսեւորած վերաբերմունքով դառնում է Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորը:

Կարեն Վարդանյանը նշեց, որ  որեւէ պատասխանի ակնկալիք չունի,  սակայն ակցիան հասարակության ուշադրությունը կհրավիրի ԵԱՀԿ գործունեությանը Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ