News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անգլիայում 500 տարվա ընթացքում առաջին անգամ կուղբերը ստիպված կլինեն անազատության մեջ ապրել:

Կենդանիների պաշտպանները մտավախություն ունեին, որ Դեւոնշիր կոմսության Օտտեր գետի կուղբերը ստիպված կլինեն փոխադրվել կենդանաբանական այգի, երբ հայտնի դարձավ նրանց բռնելու եւ հազվագյուտ մակաբույծի առկայությունը ստուգելու մասին, սակայն Մեծ Բրիտանիայի վերահսկիչ մարմինը նրանց թույլ է տվել բնության գիրկ վերադառնալ:

Ըստ The Independent-ի, կուղբերի ընտանիքին առաջին անգամ լուսանկարել են անցյալ տարվա փետրվարին: Սակայն ամռանը շրջակա միջավայրի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է բռնել նրանց եւ փոխադրել կենդանաբանական այգի կամ կենդանի բնության պարկ՝ պնդելով, որ նրանք կարող են Echinococcus Multilocularis հազվագյուտ մակաբույծի փոխանցողներ լինել:

Կենդանիների պաշտպանության Դեւոնշիրի հանրությունը դեմ արտահայտվեց այդ նախաձեռնությանը՝ նշելով, որ Անգլիան կուղբերի բնակության բնական միջավայրի մաս է կազմում եւ նրանց փոխադրումը հակասում է Եվրամիության օրենքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ