News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դանիական Noma ռեստորանի շեֆ-խոհարարը, որին երկու անգամ աշխարհում լավագույնն են ճանաչել, Տոկիոյում իր հաստատության մասնաճյուղն է բացել: Այնտեղ առաջարկում են համտեսել կենդանի ծովախեցգետիններ՝ մեռած մրջյուններից «խավարտով»:

Ռընե Ռեձեպին ուտեստն անվանել է «Բոտան էբի՝ Նագանյան անտառի բույրերով»: Ըստ The Guardian-ի, կենդանի թագավորական ծովախեցգետինը մատուցվում է մեռած մրջյուններով:

Համտեսելով ուտեստը՝ խոհարարական քննադատները նշել են, որ «մրջնային թթվի կաթիլները հրաշալի կերպով երկարաձգում են վարդագույն մսի համը»: Lenta.ru-ի փոխանցմամբ, ուտեստն արժե 149 հազար իեն (շուրջ 1260 դոլար):

Noma-ն սկանդինավյան խոհանոց առաջարկող ռեստորան է Կոպենհագենում: 2010 թվականին այն բրիտանական Restaurant ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ռեստորանը: Ճապոնական Noma-ն բացվել է 2015 թվականի հունվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ