News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան բանկերն իրենց հաճախորդներից հավաստումներ են պահանջում, որ ԱՄՆ-ի հետ կապված «Գրին քարտ», ԱՄՆ քաղաքացիություն, կացության կարգավիճակ չունեն, իրենց ծննդավայրն ԱՄՆ-ն չէ, քանզի ԱՄՆ-ն բոլոր երկրների հետ պայմանագիր է կնքել, որ այնտեղ, որտեղ կան դոլարային հաշիվներ, եւ այն քաղաքացիները, որոնք ունեն այդ «ինիցիալները», պետք է հարկվեն ամերիկյան օրենսդրության համաձայն: Դա հատկապես հետխորհրդային երկրների՞ն է վերաբերում: «Ոչ, պարզապես ԱՄՆ-ն ոչ միայն սեփական շահերն է հետապնդում, այլեւ «հետեւում է» դոլարային շարժին ամբողջ աշխարհով մեկ»: Որպեսզի ղեկավարելի քաոսի ու «գունավոր հեղափոխությունների» մոնոպոլիան այլոց չանցնի՞: «Չեմ կարող պատասխանել», - ասաց բանկային պաշտոնյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ