News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը 65 տարեկանը լրանալու կապակցությամբ հեռացել է այդ պաշտոնից եւ այժմ պատկերասրահում աշխատում է որպես խորհրդական: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փարավոն Միրզոյանը:

Նա նշեց, որ որեւէ մեկը իրեն չի ստիպել հրաժարվել պաշտոնից, իր աշխատանքը բարձր է գնահատվել Կառավարության կողմից, պարզապես ըստ օրենքի՝ 65 տարեկանը լրանալուց հետո ինքը հեռացել է այդ պաշտոնից:

«Ւմ գործը պատվով արել եմ, հիմա եթե կառաջարկեն աշխատել, հաճույքով կշարունակեմ իմ աշխատանքը: Առանձնապես անհանգստացած չեմ»,-ասաց Փարավոն Միրզոյանը: Նրա 65-ամյակը լրացել է դեկտեմբերի 2-ին: Փարավոն Միրզոյանը կկարողանա շարունակել աշխատանքը որպես պատկերասրահի տնօրեն, եթե Կառավարությունը փոխի համապատասխան որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ