Փրկարար ծառայությունը հունվարի 29-ին, ժամը 23.55-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Հրեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Գ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) դին: