News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը երկրի կառավարությունում լուրջ փոխատեղումներ է կատարել: Առանցքային գերատեսչությունների ղեկավարները պահպանել են պաշտոնը: Թագավորը նաեւ կարգադրել է բոլոր պետաշխատողներին կրկնակի աշխատավարձ վճարել: Առատաձեռնությունից օգտվել են նաեւ պետական բուհերի ուսանողները, որոնց կրթաթոշակը եւս կրկնակի չափով կվճարեն:

Թագավորի հրամանի համաձայն՝ գահի ժառանգորդ արքայազն Մուքրին իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը պաշտոնապես դարձել է կառավարության ղեկավարի տեղակալ (ղեկավարը հենց թագավորն է), իսկ երկրորդ ժառանգորդ արքայազն Մուհամեդ իբն Նայեֆը՝  կառավարության ղեկավարի երկրորդ տեղակալ:

Փոխվել են ինը նախարարներ: Ազդեցիկ արքայազն Բանդար իբն Սուլթանը կհեռանա երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից: Փոխվել է նաեւ հետախուզական  գերատեսչության ղեկավարը: Նաեւ նոր գերատեսչություն կհայտնվի՝ քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհուրդ, որը կղեկավարի Սաուդյան գահի  երկրորդ ժառանգորդ արքայազն Մուհամեդ իբն Նայեֆը ալ Սաուդը, որը նաեւ ներքին գործերի նախարար է:

Ընդհանուր առմամբ, Սաուդյան միապետը հունվարի 29 –ի երեկոյան 30 հրամանագիր է ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ