News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտպանել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին:

Turan-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է Ջաֆարովի իրավունքի խախտումները եւ վճռել նրան 10 հազար եվրո փոխհատուցում վճարել, ինչպես նաեւ 4.4 հազար եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:

2007թ. «Գյունդելիք Ադրբեջան» եւ «Իրական Ադրբեջան» թերթերի թղթակիցը դաժանորեն ծեծվել է բանակային խնդիրների մասին քննադատական հոդվածներ հրապարակելու համար: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն հետաքննությունը ավարտին չի հասցվել, եւ հանցագործության համար ոչ ոք չի պատժվել:

Ոստիկանության անգործության վերաբերյալ Ջաֆարովի բողոքները դատարանների կողմից բավարարում չեն ստացել եւ ուստի նա որոշել է դիմել ՄԻԵԴ-ին:

«Ինձ համար առավել կարեւոր է ՄԻԵԴ-ի որոշումը իմ իրավուքնների եւ արդարության վերականգնման տեսակետից, քան փոխահատուցման գումարը: Դատարանի որոշումը սահմանում է ոչ միայն փոխահատուցումը, այլ նաեւ նախադրյալներ է ստեղծում հետաքննության եւ մեղավորներին պատժելու համար:

Ես գիտեմ այդ մարդկանց: Նրանցից մեկն աշխատում է ռազմական ոստիկանությունում, մյուսը՝ արտգործնախարարությունում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կարեւոր է նաեւ լրագրողների եւ ակտիվիստների դեմ հանցագործությունները անպատժելի չթողնելու տեսակետից», - ասել է Ջաֆարովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ