News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձորում 2013թ.-ի հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի գործով հունվարի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ փորձագետները չեն ներկայացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ամբաստանյալի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Փաստաբանը նշեց, որ սկզբնական եւ կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունների հանձնաժողովների նախագահներից մեկը առողջական խնդիրներ ուներ, իսկ մյուսն էլ վիրահատության էր:

«Որոշվեց դատական նիսռտը հետաձգել եւ նշանակել փետրվարի 17-ին»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ որպես բժիշկ-վիրաբույժ, իր մասնագիտական պարտականությունները դրանց նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարել է ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ 2013թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին, որից հետո վերջինս հիվանդանոցում մահացել է: Գործն արդեն դատարանում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Ամենաշատ