News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ֆրեզնոյի հրշեջներին հաջողվել է փրկել այրվող տանը մնացած երեք երեխաների: Հրշեջներից մեկի սաղավարտին ամրացված տեսագրանցող սարքը արձանագրել է փրկարարական գործողության ընթացքը:

Հրդեհը բռնկվել է կալիֆորնիական Ֆրեզնո քաղաքի Չյորչի պողոտայի մասնավոր տներից մեկում: Քաղաքի հրշեջ վարչության աշխատակիցները կարծում են, որ հրդեհի պատճառ է դարձել հեռուստացույցի անսարքությունը, որը տանտիրուհին միացրած թողել էր երեխաների համար եւ գնացել խանութ, հայտնում է  Fap News-ը:

Նրա հարեւանուհին՝ Քրիսթալ Ռոդրիգեսը ճայթյուն է լսել եւ փողոց դուրս եկել: Նա նկատել է հարեւան տնից բարձրացող ծուխը եւ զանգահարել 911:

Ժամանած հրշեջներին ասել են, որ ներսում կարող են երեխաներ լինել, եւ նրանք սկսել են որոնումները: Երբ մայրը խանութից վերադարձել է, հրշեջներն արդեն երկու երեխային դուրս էին բերել, սակայն մայրը հայտարարել է, որ մի երեխա էլ կա: Փրկարարները նրան էլ են դուրս բերել:

Երեխաները՝ մեկ տղա եւ երկու աղջիկ, մեկ, երեք եւ չորս տարեկան են: Նրանք բոլորն էլ անգիտակից վիճակում էին: Փոքրիկներին շտապ հոսպիտալացրել են՝ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ եւ աննշան այրվածքներով:

Երեխաների մորը կալանավորել են եւ մեղադրանք առաջադրել: Ոստիկանությունը հետաքննություն է վարում:

Երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք Երեխաների պաշտպանության ծառայության խնամքի տակ են, որտեղ կգտնվեն քննության ընթացքում:

Ըստ հրշեջ վարչության՝ հրդեհը 50 հազար դոլարի վնաս է պատճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ