News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին տոնական միջոցառում կազմակերպելու Թուրքիայի քայլը առաջին հայացքից հաջող էր թվում, սակայն այսօր, դատելով միջազգային մամուլի արձագանքից, կարելի է արձանագրել, որ դա այդպես չէ: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Քաղաքագետը հավելեց, որ ավելին, նշված քայլը Թուրքիայի համար կազուսային իրավիճակ է ստեղծել: Անդրադառնալով պատմաբանների հանձնաժողովի շուրջ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությանը, Կարեն Բեքայանն ընդգծեց. «Պետք է արձանագրել, որ չկա կամք կամ նրանք դեռեւս չեն կիրառում որոշակի արձագանքի մեխանիզմ: Ուստի պատմաբանների հանձնաժողովի մասին հին երգն են երգում »: Այլ հարց է, որ մենք պետք է ուշադիր լինենք Թուրքիայի գործողությունների նկատմամբ;

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ապրիլի 24-ին կլինեն միջոցառումներ եւ Թուրքիա կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։ Սերժ Սարգսյանը պատասխանել է միջոցառմանը մասնակելու Էրդողանի նամակին: Նախագահի նամակում, մասնավորապես, ընդգծվում է. « Դեռեւս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Նիկիտա Սիմոնյանը Մարադոնայի մեծահոգության, Ռուսաստանի հավաքականի «սխրանքի» եւ չեմպիոնի կոչման նոր հավակնորդների մասին
Չեմ ուզում անհամեստ լինել, բայց ինձ համար «ամենա»-ն այն առաջնությունն էր, որտեղ ես էի խաղում...
Երեւան կժամանի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոբերտո Կարլոսը
Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի վետերան ֆուտբոլիստներից կազմված հավաքականների Երեւանում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են...
Բացառիկ հնարավորություն լեգենդի հետ լուսանկարվելու համար, ինչպես նաեւ շահելու Լեգենդների խաղի տոմս
Խաղարկությունը կացկացվի ամեն օր fcyerevan.com կայքում...
Լեգենդար Չավին՝ հայկական գինու, Մեսսիի ու իր երազանքների մասին (ֆոտո)
Մեկ խաղացողի անուն տալը բարդ է, քանի որ «Բարսելոնան» ավելի ուժեղ դարձնելու համար պետք է ֆենոմենալ հատկանիշներ ունենալ․․․
Ամենաշատ