News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում պատանուն պարտքի դիմաց առեւանգած Տիտոն նորմալ անձնավորություն է»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը:

Նա նշեց, որ Տիտոյի իսկական անունը Մայիս է, վերջինս եզդիական համայնքի ներկայացուցիչ է, ֆերմեր, ամուսնացած է: «Այդ երեխայի ծնողերը Տիտոյին մեծ պարտք ունեն՝ մոտ 700-800 հազար դրամ, երեխայի հայրը նրա մոտ է աշխատում՝ որպես բանվոր, նա անընդհատ օգնել է նրանց, հաց, սնունդ, գումար է տվել, պարտքը չեն վերադարձել, ամեն անգամ ասել են՝ այսօր-վաղը, երեւի մի քիչ ջղայնացած է եղել, ասել է՝ մինչեւ պարտքս չտաք, չեմ տա երեխուն, տարել է երեխուն իր տուն, պահել,  բայց ոչ մի վնաս չի տվել, կերցրել-խմցրել, չայ է տվել, իրիկունը էլ տարել են»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ այդ ընտանիքը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից է, շատ պարտքեր ունի տարբեր մարդկանց եւ գյուղում գտնվող խանութներին:

Հիշեցնենք, որ երեկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի բնակիչներից մեկը, ոմն Տիտո, առեւանգել է համագյուղացու 15-ամյա որդուն` սպառնալով, որ որդուն կվերադարձնի այն ժամանակ, երբ ծնողները տան իր պարտքը:

Երեկ երեկոյան ծնողները դիմել են իրավապահներին եւ ողջ օրվա որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել պատանուն: Առեւանգողին բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Վերջինիս տանն էլ հայտնաբերել էին երեխային:

Դեպքը NEWS.am-ի զրույցում հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ